Փաշինյանը կարևորել է ԼՂ մշակութային ժառանգության փրկությունը. նա ընդունել է Ֆրելանին

Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին։
Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Փաշինյանը Ֆրելանի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության՝ ոչնչացումից պաշտպանությունը։ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հարցեր: