Մահացել է ամերիկացի դերասան Ռեյ Լիոտտան

Ամերիկացի դերասան Ռեյ Լիոտան. Արխիվային լուսանկար
Լիոտան մահացել է քնած ժամանակ, նա Դոմինիկյան Հանրապետությունում էր, որտեղ աշխատում էր «Վտանգավոր ջրեր» ֆիլմի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. 67 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ռեյ Լիոտան։ Այս մասին Deadline-ին հայտնել է դերասանի գործակալ Ջենիֆեր Ալենը։
Լիոտան մահացել է քնած ժամանակ, նա Դոմինիկյան Հանրապետությունում էր, որտեղ աշխատում էր «Վտանգավոր ջրեր» ֆիլմի վրա։
Նշենք, որ դերասանին համբավ է բերել երիտասարդ գանգստերի դերը Մարտին Սկորսեզեի «Goodfellas» ֆիլմում 1990 թվականին։ Լիոտան նկարահանվել է նաև «Հանիբալ», «Սրտաճմլիկներ», «Ռևոլվեր» և այլն ֆիլմերում։ Նա հնչյունավորել է GTA Vice City խաղի գլխավոր հերոսին։ 2005 թվականին Ռեյ Լիոտան արժանացել է Primetime Emmy մրցանակի։