ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ռազմական օբյեկտներից մեկին «Իսկանդեր-Կ» համալիրի P-500 թևավոր հրթիռի արձակման տեսանյութը։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է անտառապատ տարածքում տեղակայված «Իսկանդեր-Կ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգից արձակված հրթիռը սեփական շարժիչի շնորհիվ բարձրանում, դանդաղ պտտվում օդում ու շարժվում դեպի թիրախը ։
Համալիրն ունի նոր կոմուֆլյաժային գունավորում՝ կանաչ և կարմիր բծերով, թեև, որպես կանոն, «Իսկանդերներն» ունեն միագույն կամուֆլյաժ։