ՊՆ վարչության պետի տեղակալը դրական գնահատեց այն համախմբվածությունը, վճռականությունն ու միասնականությունը, որը դրսևորեցին դաշնակցային պետությունները Ղազախստանում հունվարյան խաղաղապահ գործողության ընթացքում: Նա վստահություն հայտնեց, որ նույն միասնականությունը պետք է դրսևորվի նաև կազմակերպության ցանկացած այլ անդամ պետության նկատմամբ։
«Կարելի է հիշել ամերիկյան RAND կորպորացիայի մի քանի առանցքային զեկույցներ, որոնք նկարագրում են, թե ինչպես են զսպելու Ռուսաստանին, բայց ես առայժմ չեմ կարող հիշել ՀԱՊԿ-ի օրակարգի հետ կապված ոչ մի զեկույց, որում մենք նկարագրում ենք ոչ թե պարզապես, թե ինչպես ենք արձագանքում, այլ ինչպես ենք ընդհանրապես տեսնում իրավիճակը մեր տարածաշրջանում։ Դա ապագայի յուրօրինակ կառուցվածք է, բայց երբեմն այդ մեթոդները միանգամայն նկարագրում են այն, ինչ իրականում տեղի է ունենում։ Համենայնդեպս, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի կողմից նման միտումը շատ հստակ երևում է։ Այն, ինչ նրանք գրում են իրենց զեկույցներում, այս կամ այն չափով իրականացվում է գործնականում»,- նշել է Ձերմանտը։