Օտարերկրացին մաքսանենգ ճանապարհով փորձել է ավելի քան 1 կիլոգրամ թմրանյութ բերել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
«Մայիսի 22-ին` ժամը 9.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ելփին գյուղի մոտ, օտարերկրացու վարած բեռնատարը կանգնեցվել է: 46-ամյա վարորդը բերման է ենթարկվել, իսկ կցորդիչով բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Պահեստային անվադողերի միջնամասում հայտնաբերվել է զոդված մետաղյա արկղ, որի մեջ կար մեկ փաթեթ՝ 950 գրամ քաշով հերոինով, և երկու փաթեթ` յուրաքանչյուրը շուրջ կես կիլոգրամ մեթամֆետամինով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: