8-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել. երիտասարդը կալանավորվել է

Բռնություն. Արխիվային լուսանկար
Պարզվել են անչափահաս աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մի շարք հանգամանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. 24-ամյա երիտասարդը կալանավորվել է 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ մայիսի 22-ին,ժամը 12:10-ի սահմաններում, 1998թ. ծնված երիտասարդը համակարգչային խաղերի ակումբում, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, ակումբ այցելած, 2014թ. ծնված աղջնակի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ), որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: