Լարված իրավիճակ ԱԳՆ-ի մոտ. կարմիր բերետավորների և ակցիայի մասնակցիների միջև հրմշտոց սկսվեց

Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կուտակել արտաքին գործերի նախարարության շենքի բակում։
Sputnik
Այս պահին լարված իրավիճակ է արտաքին գործերի նախարարության շենքի առջև։ Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կուտակել կառույցի բակում, և այժմ հրմշտոց է տեղի ունենում կարմիր բերետավորների և ցուցարարների միջև։
Հրմշտոցը սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորներն ԱԳՆ շենքից դուրս եկան։
Հավելենք, որ ընդդիմադիր պատգամավորները որոշ ժամանակ անց կանգնեցին ակցիայի մասնակիցների և ոստիկանության արանքում, որպեսզի բախումներ չլինեն։ Բանակցություններից հետո կարմիր բերետավորները հետ քաշվեցին։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները քիչ առաջ ԱԳՆ շենք էին մտել։ Նրանք զրուցեցին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ` պնդելով, որ նա վստահեցնի` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Փոխնախարարը նշեց, որ լսեց նրանց ասելիքը, սակայն որևէ հարցի չպատասխանեց։