ՌԴ ԶՈւ ինժեներական ստորաբաժանումները մաքրում են Ազովի ծովի ափը Մարիուպոլի նավահանգստի մոտ։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ինժեներական աշխատանքներն իրականացնում են Ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները։
Սակրավորները վերջին մարտերից չպայթած արկեր ու ականներ են հայտնաբերել ու տեղում պայթեցրել։
Վտանգավոր զինամթերքի վնասազերծման գործընթացում լայնորեն կիրառվում է ռոբոտային ականազերծման «Ուրան-6» համալիրը։
Նշվում է, որ հետազոտվել է Ազովի ծովի ափերի ավելի քան 50 կմ-ը, վնասազերծվել է տարբեր տեսակի զինամթերքի ավելի քան 300 նմուշ: