Հայաստանում օդի ջերմաստիճանը 7-10 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն

Անձրևային եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` որոշ վայրերում կարկուտ կտեղա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևանում անձրև է սպասվում գիշերային ժամերին։ Կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 17-19, գիշերը` 7-9 աստիճան տաքության սահմանում։