ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Մոտավորապես օգոստոսին Բիշքեկում տեղի կունենա ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակամուրջի ընթացքում հայտնեց ԵՏՀ արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության ղեկավար Դանիյար Տուրուսբեկովը:
Իսկ Բիշքեկում (Ղրղզստանը մինչև տարեվերջ նախագահում է ԵԱՏՄ-ում) կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական համաժողով տեղի կունենա մայիսի 26-ին:
Դրանից մեկ օր առաջ՝ մայիսի 25-ին, հրավիրված է ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարների խորհրդի նիստ։ Քննարկման հիմնական թեմաներից է նավթի ու գազի միասնական եվրասիական շուկայի ստեղծումը։
Տուրուսբեկովի խոսքով՝ համաժողովի շրջանակում ԵԱՏՄ երկրների բուհերի ռեկտորները կմասնակցեն միջբուհական կոնսորցիումի ստեղծմանը: Նա կարևորել է երիտասարդության մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։
2022 թվականի ընթացքում Ղրղզստանը կնախագահի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում: