29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 26 փաթեթ մարիխուանա. նա կալանավորվել է

Ոստիկանության հաղորդմամբ, երիտասարդն ասել է, որ մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելու և դրա դիմաց փող ստանալու նպատակով:
Sputnik
Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են խոշոր չափի թմրանյութի իրացման և օգտագործման դեպք, հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ տեղեկություններ են ստացել, որ Կարապետ Ուլնեցու փողոցի 29-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, օգտագործում և իրացնում:
Երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Ըստ նույն աղբյուրի, անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 26 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված։
Ոստիկանության հաղորդմամբ, երիտասարդն ասել է, որ մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելու և դրա դիմաց փող ստանալու նպատակով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 29-ամյա տղամարդը կալանավորվել է: