ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր վարչական շրջաններում անհնազանդության ակցիաներ իրականացրած 3 քաղաքացու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Այսօր, ժամը 11։00-ի դրությամբ 3 քաղաքացի է բերվել ոստիկանություն»,- տեղեկացրին ոստիկանությունից։
Նրանք ոստիկանություն են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հատկանիշներով (ՎԻՎՕ, 182-րդ հոդված)։
Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Դրանք սկսվել են ավտոերթերով` մայրաքաղաք Երևան մտնող հիմնական ավտոճանապարհներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի խճուղիներից ու Սևան-Երևան ավտոմայրուղուց։
Առավոտյան անհնազանդության ակցիաների մի խումբ մասնակիցներ խաթարել էին Երևանի մետրոպոլիտելի աշխատանքը։