Գյումրիում կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

«Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասը
Արտադրամասի տնօրենությանը ժամկետ է տվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Գյումրիում կասեցվել է «Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության` տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել արտադրամասում և պարզել, որ այնտեղ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը։
«Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասը
Արտադրամասի պատերն ու առաստաղն ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, արտադրամասի սարքավորումների արտաքին մակերեսները եղել են ժանգոտված, իսկ տորթերի և հրուշակեղենի ձևավորման սեղանները` անհարթ ու վնասված։
«Արթ-Հեստել» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասը
Արդյունքում արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: