Միհրան Հարությունյանը 5-րդ հաղթանակն է տարել MMA-ում

Հայ մարզիկն ընդհանուր առմամբ 6 մենամարտ է անցկացրել MMA-ում՝ տանելով 5 հաղթանակ և կրելով մեկ պարտություն:
Sputnik
Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, MMA մարզիկ Միհրան Հարությունյանը 5-րդ հաղթանակն է տարել իր պրոֆեսիոնալ կարիերայում:
ԱՄՆ-ում կայացած MMA մենամարտում Հարությունյանը հաղթել է ամերիկացի մարզիկ Արթուրո Էրնանդեսին: Նա հաղթել է երրորդ ռաունդում։
Հարությունյանը վեց մենամարտ է անցկացրել MMA-ում, որտեղ տարել է 5 հաղթանակ և կրել մեկ պարտություն:
Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը նախորդ մենամարտում հաղթանակ էր տարել ռուսաստանցի Ահմեդհան Ահմեդովի նկատմամբ: Մենամարտը կայացել է Մոսկվայում Eagles fc 35-ի մենամարտային մրցաշարում: