Արարատի մարզում 2 հեծանվորդների են վրաերթի ենթարկել․ նրանք հիվանդանոցում են

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Իրավապահները պարզում են վրաերթի ենթարկված հեծանվորդների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com - ի տեղեկություններով՝ ժամը 09:20-ի սահմաններում Արարատի մարզի 31-ամյա բնակիչ Ցոլակ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հեծանվորդի:
Նշվում է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Տեղում վրաերթի ենթարկվածներին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը: