Կոշի քարհանքում վերամբարձ կռունկը շրջվել է. 1 մարդ է մահացել է, մեքենավարը հիվանդանոցում է

Քաղաքացին մահացել է վերամբարձ կռունկի հարվածից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի քարհանքում վերամբարձ կռունկի վթարի հետևանքով 1 քաղաքացի մահացել է, մեկն էլ մարմնական վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 20-ին, ժամը 12։35-ի սահմաններում։
Ոստիկանությունը պարզել է, որ «ԶԻԼ» մեքենայի վերամբարձ հատվածը ծանրություն բարձրացնելիս շրջվելով` հարվածել է 72-ամյա Սերոբ Սահակյանին:
Սահակյանը և 55-ամյա մեքենավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Սերոբ Սահակյանը մահացել է: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Դժբախտ պատահար Շիրակի Հովիտ գյուղում. 30-ամյա տրակտորիստը մահացել է