«Մեր կարծիքով` ճիշտ ձևակերպելու և պատշաճ ներկայանալու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ ավելի հիմնավոր, միջազգային հանրության համար ավելի ընկալելի և միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի ոչ խոցելի դիրքերից։ Մենք ունենք իրական արժանապատվության հասնելու մեր մոտեցումները»,- նշեց Սաղաթելյանը։
«Մենք սրանք համարում ենք շատ կարևոր և սկզբունքային հարցեր։ Համոզված ենք, որ իրական խաղաղությանը, հաշտեցմանը և համագոյակցության ապահովմանը պետք է նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնություններ։ Հայաստանը պետք է առաջարկի, որպեսզի հայ-ադրբեջանական օրակարգը բաժանվի 2 փուլի։ Առաջին դեպքում հարաբերությունների կարգավորման սկբունքների հստակեցում և համաձայնեցում, իսկ երկրորդ դեպքում` բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ և անհրաժեշտության պարագայում` պայմանագրի կնքում»,- շեշտեց Սաղաթելյանը։
«Մինչև հավանական խաղաղության պայմանագրի կնքումը առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջանական իրավական կարգավիճակի որոշման հարցերը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։ Հայաստանի համար պետք է ուղենշային լինի Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 8-ի` Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառող որոշումը»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։