Ջերմաստիճանը բարձրանում է. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են առաջիկա մի քանի օրվա եղանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Մայիսի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Եղանակի տեսություն
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, մայիսի 23-25-ը՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը և վաղվա ընթացքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: