Երևան–Սևան ճանապարհին վրաերթի են ենթարկել Երևանի 57–ամյա բնակչի

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Այսօր` մայիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում` Երևան–Սևան ճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 03։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Գ-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Սարգիս Հ-ին»,–գրում է կայքը։

Տուժածին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Երևանում վրաերթի են ենթարկել 15–ամյա աղջկա