Բեռնատարը բախվել է 13 մեքենայի, ավերել Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանային անցակետը

Սարսափելի ՃՏՊ-ի արդյունքում 7 մարդ զոհվել է, ևս 11-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել դեպքի վայրից։
Sputnik
Էքսկավատոր տեղափոխող մեծ բեռնատարի վարորդը՝ կորցնելով կառավարումը, Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին բախվել է «Չեչմե» անցակետին և հերթում սպասող մեքենաներին։ Բեռնատարը վրաերթի է ենթարկել նաև անցակետի մոտ կանգնած մարդկանց, գրում է Sputnik Ղրղզստանը։
Թեթև մարդատար մի քանի մեքենաներ պարզապես ճզմվել են։
Ղրղզստանի սահմանապահ ծառայության զինանոցը համալրվել է «Bayraktar» ԱԹՍ–ներով
Բատկենի մարզի առողջապահության հարցերի համակարգող Արզիբեկ Բորուբեկովի տվյալներով` վթարի վայրում 5 մարդ է մահացել, ևս 2-ը մահացել են հիվանդանոցի ճանապարհին։ Սահմանապահների մեջ տուժածներ չկան։
Դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել, դեպքի վայրում արտակարգ ծառայությունների աշխատակիցներ են աշխատում։