Պաշտոնական ընդունելությանը զուգահեռ` բողոքի ակցիաներ. օրվա քրոնիկոնը` լուսանկարներով

Sputnik Արմենիան ներկայացնում է Լիտվայի՝ Հայաստան ժամանած նախագահի պաշտոնական ընդունելության և նրա դեմ իրականացված բողոքի ակցիանների ամենավառ կադրերը։
Sputnik
1 / 15

Ընդդիմության բողոքի ակցիան Բաղրամյան 26-ի դիմաց. այդ պահին ընթանում էր ՀՀ-ի և Լիտվայի նախագահների հանդիպումը։

2 / 15

Պատվո պահակախումբը պատրաստվում է նախագահների հանդիպմանը։

3 / 15

Ակցիայի մասնակիցները բազմաթիվ պաստառներ են բերել ՀՀ-ում ժողովրդավարության ոտնահարման մասին։

4 / 15

Պատվո պահակախումբը պատրաստվում է նախագահների հանդիպմանը։

5 / 15

Ընդդիմության ակցիան գլխավորում է Գեղամ Մանուկյանը։

6 / 15

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունում է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային։

7 / 15

Պատվո պահակախումբն ու Արցախի դրոշը

8 / 15

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

9 / 15

Ընդդիմության բողոքի ակցիան ՀՀ նախագահի նստավայրի մոտ

10 / 15

Հայաստանի նախագահն ընդունել է Լիտվայի նախագահին. նրանք քայլում են դեպի նախագահի նստավայր։

11 / 15

«Դիմադրություն» շարժման ակցիան Բաղրամյան 26-ում

12 / 15

Վահագն Խաչատուրյանն ընդունելության սրահ է հրավիրում Գիտանաս Նաուսեդային։

13 / 15

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

14 / 15

Նախագահականում ընդունել են Լիտվայի նախագահին։

15 / 15

Բողոքի ակցիայի մասնակիցները` Արցախի դրոշով

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-ին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով։
Նրան այսօր ընդունել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Մինչ այդ Երևանում վերջին մեկ ամսում բողոքի ակցիա իրականացնող ընդդիմության առաջնորդները հրավիրել էին Լիտվայի առաջնորդին հանդիպել իրենց հետ, սակայն վերջինս անարձագանք էր թողել հրավերը։
Մայիսի 19-ի երեկոյան Երևանում ցուցարարները շրջափակել էին «The Alexander» հյուրանոցը, որտեղ կանգ էր առել Լիտվայի նախագահը։
Իսկ այսօր ՀՀ նախագահականի մոտ հավաքված ընդդիմության ներկայացուցիչները Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային դիմավորեցին սուլոցներով ու «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով։ Նրանք ուզում էին բարձրաստիճան հյուրին տեղեկացնել, որ Փաշինյանը ՀՀ-ում լեգիտիմություն չունի, իսկ ժողովրդավարությունը խորը ճգնաժամի մեջ է։