Ջերմաստիճանն օրվա ընթացքում զգալի կնվազի. եղանակի տեսություն

Տեղումնառատ եղանակը դեռ պահպանվում է թե՛ Երևանում, և թե՛ մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, մայիսի 23-24-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 5-8 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր կեսօրից հետո, մայիսի 23-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Բանկային քարտով առևտուր անող թոշակառուները հաջորդ ամիս մինչև 5000 դրամ ավել թոշակ կստանան