Երևանում ճանապարհ է փլուզվել. Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

Ահազանգն ԱԻՆ–ում ստացել են վաղ առավոտյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Երևանում ճանապարհ է փլուզվել, Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում»,–գրում է կայքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով, երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։ Տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Փլուզում Գյումրիում. երիտասարդ է տուժել