ԵԱՏՄ երկրներն օրգանիկայի միասնական շուկա են ստեղծում

Բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն, այդ թվում՝ 2023 – 2025թթ համար ստանդարտացման ծրագիրը, ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի շրջանառության մասին համաձայնագրի նախագիծը, շուկայի պաշտպանությունը կեղծ էկոլոգիական արտադրանքից, ԵԱՏՄ տարածքում օրգանիկայի ընդհանուր շուկայի ձևավորումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունները խորացնում են տարածաշրջանային ինտեգրումը և ակտիվ աշխատանք են սկսել միության տարածքում օրգանական արտադրանքի միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ: Մայիսի 18-ին տեղի է ունեցել «Օրգանական արտադրության արտադրանք» ստանդարտացման միջպետական տեխնիկական կոմիտեի (ՄՏԿ) առաջին առկա նիստը: Դրան մասնակցել են ԵԱՏՄ բոլոր երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է «Ռոսկաչեստվոյի» մամուլի ծառայությունը։
Նիստը վարում էր «Ռոսկաչեստվոյի» ղեկավար, ՄՏԿ նախագահ Մաքսիմ Պրոտասովը։ Ողջույնի խոսք ասացին մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Վերլուծություն արվել է. Գլազևը` ԵԱՏՄ–ի և Չինաստանի միասնական արժույթի հեռանկարների մասին
Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՊՀ երկրների տարածքում, օրգանիկայի նկատմամբ հետաքրքրության աճ է արձանագրվում։ Բայց կա մի խնդիր․ տարբեր երկրներում տարբեր պահանջներ են ներկայացնում օրգանական արտադրանքի նկատմամբ։
«ԱՊՀ պետությունների մեծ մասն ունի գյուղատնտեսական նշանակության զգալի տարածքներ, որոնք պիտանի են օրգանական գյուղատնտեսության համար, և դա ներքին շուկայի պահանջների բավարարման հնարավորություն է տալիս: Սակայն ակնհայտ է, որ օրգանական արտադրանքի արտադրության և շրջանառության ոլորտում պետություններում նորմատիվ-իրավական բազաները տարբեր են։ Դա հանգեցնում է նաև օրգանական արտադրանքի հանդեպ ներկայացվող պահանջների, օրգանիկ արտադրանքի ընկալման, մակնշման և համապատասխանության գնահատման ընթացակարգերի տարբերության»,-ասել է Անտոն Շալաևը:
Ուստի ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետությունում իր օրգանական արտադրանքը կա։ Կա նաև տերմինաբանական շփոթություն․ եթե Ռուսաստանում, ըստ օրենքի, օրգանական ապրանքների նշման համար օգտագործվող գրությունները կարող են պարունակել «օրգանական» բառը (միայն ռուսերեն լեզվով), ինչպես նաև դրա հապավումները կամ ածանցյալ բառերը, ապա մի շարք երկրներում «օրգանական» մակնշմանը հավասար օգտագործվում են «էկո» և «բիո» եզրույթները։
Ինչպես կարգավորել դրամի և ԵԱՏՄ այլ արժույթների հետ ռուբլու ուղիղ գնանշումները. պարզաբանում
Դա ցույց է տալիս օրգանական արտադրանքի նկատմամբ երկրների մոտեցումների ներդաշնակեցման անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Օրգանիկայի շրջանառության միասնական միջազգային ստանդարտների և կանոնների ընդունումը, ԵԱՏՄ տարածքում դրանց ճանաչումը թույլ կտան ապահովել միության երկրների ավելի մեծ ինտեգրումն ու համախմբվածությունը: