Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) թաքնված տեսախցիկները Վայոց Ձորի մարզում գտնվող «Արփա» պահպանվող լանդշաֆտում արձանագրել են Կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը։
Հիմնադրամի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին զբոսնում, հետո մի քանի վայրկյան կանգ առնում ու հայացքն ուղղում տեսախցիկին։
Նշենք, որ «Արփա» պահպանվող լանդշաֆտում պահպանման հատուկ ռեժիմի շնորհիվ վերջին տարիներին բեզոարյան այծերի բավական մեծ պոպուլյացիա է ձևավորվել։ Թերևս հենց կերի հարուստ պաշարն է վայրի կենդանուն Վայոց Ձոր բերել։
ՀՀ հատուկ պահպանվող տարածքներում վերջին տարիներին տեղադրված տեսախցիկները մինչ օրս Կովկասյան ընձառյուծի 3 առանձնյակ են հայտնաբերել 2018, 2020 և 2022 թվականներին։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10 000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:
Կովկասյան ընձառյուծը ՀՀ տարածքում բնակվել է վաղնջական ժամանակներից, իսկ խորհրդային տարիներին որսորդների համար արժեքավոր ավար է եղել թանկարժեք մորթու պատճառով։
Տեղեկություններ կան, որ միայն 1950-1972-ին ՀՀ տարածքում 75 կենդանի է սպանվել։