Բայդենը կրկին անհարմար դրության մեջ է ընկել. նա շփոթել է Հարավային Կորեայի նախագահի անունը

ԱՄՆ նախագահը պարբերաբար հայտնվում է ծիծաղելի իրավիճակներում իր սխալների պատճառով։
Sputnik
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մոռացել է Հարավային Կորեայի ներկայիս նախագահի անունը, թեև նա այցելել էր ԱՄՆ և կանգնած էր Բայդենի կողքին: Գործող նախագահի անունը Յուն Սոկ Յոլ է, նա պաշտոնը ստանձնել է ընդամենը 10 օր առաջ։ ԱՄՆ առաջնորդը մասամբ նշել է նրա նախորդի անունը՝ Մուն Չժե Ինը:
«Շատ շնորհակալություն Ձեզ, նախագահը Մուն...Յուն, շնորհակալություն ամեն ինչի համար, ինչ դուք արել եք», - ինքն իրեն փորձել է ուղղել ԱՄՆ նախագահը: