Ուկրաինացի ազգայնականները մանկապարտեզներում և դպրոցներում հենակետեր են դնում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Միզինցևը հերթական անգամ կոչ է արել բոլոր միջազգային կազմակերպություններին ազդել պաշտոնական Կիևի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ուկրաինացի զինվորականները հենակետեր են դնում նախադպրոցական ու հանրակրթական հաստատությունների շենքերում և հարակից տարածքներում, հրետանի ու ՀԿՌՀ-ներ են տեղադրում, իսկ մերձակա տների բնակիչներին բռնի ուժով պահում են նկուղներում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Ուկրաինական զինված կազմավորումների զինծառայողները ԴԺՀ-ի Կրամատորսկի, Սլավյանսկի ու Դրուժկովկայի նախադպրոցական ու հանրակրթական հաստատությունների շենքերում և հարակից տարածքում հենակետեր են տեղադրել, ռազմամթերքով պահեստներ ու ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տեղադրել, իսկ մերձակա տների բնակիչներին իրենց անվտանգության ապահովման պատրվակով առանց ջրի ու պարենի հարկադրաբար պահում են նկուղներում», - ասել է Միզինցևը:
Նրա խոսքով՝ նշված և նման փաստերը անտեսվում են համաշխարհային հանրության և արևմտյան քաղաքական գործիչների կողմից, որոնք ջանում են ցանկացած պատրվակով չնկատել ուկրաինացի նեոնացիստների բազմաթիվ հանցագործությունները:
Գեներալը նշում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդպես էլ համարժեք գնահատական չի տվել ազգայնականների կողմից բժշկական հաստատությունների՝ մարտական գործողություններ վարելու հենակետերի ու կրակային կետերի օգտագործման փաստերին:
Կիևի ռեժիմը Սումի մարզում «թափառող ականանետերով» սադրանք է նախապատրաստում․ ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 85-րդ օրը։