Հայաստանի շրջանների զգալի մասում կեսօրից հետո անձրև կգա. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ արագության։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևանում անձրև է սպասվում երեկոյան ժամերին։ Կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 24-26, գիշերը` 12-14 աստիճան տաքության սահմանում։