Ցանկանալով կոտրել ռուսական տնտեսության մեջքը՝ Արևմուտքը կրակում է իր ոտքին. Նեբենզյա

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան. Արխիվային լուսանկար
Նեբենզյան ասել է, որ Արևմուտքը չափազանց տարված է ամեն գնով Ռուսաստանին մեկուսացնելու ապարդյուն փորձերով՝ նույնիսկ սեփական տնտեսությունների համար անխուսափելի կործանարար հետևանքների գնով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Արևմուտքն ինքն իրեն հասցրել է սովի շեմին՝ ռուսական տնտեսության մեջքը կոտրելու ցանկությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Ի վերջո, մենք ոչինչ չենք կարող անել ձեր ոտքերին ինքնակամ կրակելու ձեր մոլագար ցանկության դեմ. դուք ստիպված կլինեք պատասխան տալ ձեր սեփական հարկատուներին և ընտրողներին ձեր ներքին շուկաներում այս քաղաքականության հետևանքների համար», - ավելացրել է նա։
Նեբենզյայի խոսքով՝ միայն ինքը՝ Արևմուտքը, կարող է փոխել այս իրավիճակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 85-րդ օրը։