«Ազովստալից» ընդհանուր առմամբ հանձնվել է 1730 զինվորական․ ՌԴ ՊՆ-ի նոր տեսանյութը

Մայիսի 16-ից ի վեր Մարիուպոլի «Ազովստալ» կոմբինատից գերեվարվել է 1730 ուկրաինացի զինվորական, այդ թվում՝ 80 վիրավոր, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Sputnik
«Անցած օրվա ընթացքում Մարիուպոլի շրջապատված «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատից գերեվարվել է «Ազով» ազգայնական ստորաբաժանման 771 գրոհային (Ռուսաստանում դրա մի շարք գրոհայինների դեմ քրեական գործեր են քննվում)։ Ընդհանուր առմամբ, մայիսի 16-ից ի վեր գերեվարվել է 1730 գրոհային, այդ թվում՝ 80 վիրավոր»,-ասել Է գեներալը լրագրողներին։
Բոլոր ստացիոնար բուժման կարիք ունեցողները օգնություն են ստանում Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունում՝ Նովոազովսկի և Դոնեցկի բուժհաստատություններում:
Գերի հանձնվածների ևս մեկ տեսանյութ հայտնվել էր նախօրեին։
Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրվա ընթացքում խոցել են 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար-ՏԲ2», ինչպես նաև «Սմերչ» ՀԿՌՀ-ի 12 արկ:
Հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է 942 անօդաչու սարք, 172 ինքնաթիռ և 125 ուղղաթիռ: Ոչնչացվել է նաև 3158 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 395 կայանք, դաշտային հրետանու և 1562 հրանոթ և ականանետ, 3026 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 85-րդ օրը։