ԱՄՆ նախկին նախագահը դատապարտել է «Ռուսաստանի ներխուժումը Իրաք»

Sputnik
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ- Կրտսերը՝ խոսելով Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, շփոթվել և դատապարտել է «ներխուժումը Իրաք», որը հենց ինքն էր սկսել, գրում է RT-ն։
«Մի մարդու որոշում է՝ բացարձակ չարդարացված և դաժան ներխուժում սկսել Իրաք։ Նկատի ունեմ՝ Ուկրաինա»,- ասել է նա։
Դահլիճը ծիծաղել է, ինչից հետո նախկին նախագահն ընդգծել է իր տարիքը՝ «Յոթանասունհինգ»։
Ամերիկացիների ներխուժումը Իրաք սկսվել էր Բուշ Կրտսերի վարչակազմի հայտարարություններից հետո, թե մերձավորարևելյան այդ երկրի իշխանությունները զանգվածային ոչնչացման զենք ունեն։ Ավելի ուշ պարզվել էր, որ ոչ մի զենք էլ չի եղել։