«Ազովստալից» մեկ օրում դուրս են եկել և գերի հանձնվել շուրջ 700 ուկրաինացի զինյալներ

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ծանր վիրավորում ստացած բոլոր զինյալներին տեղափոխել են ԴԺՀ-ի տարածքում գտնվող Նովոազովսկի հիվանդանոց։
Sputnik
ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին, հայտնում է, որ մեկ օրվա ընթացքում գերի են հանձնվել Ռուսաստանում արգելված «Ազով» ազգայնական գումարտակի 694 զինյալներ, որոնք ավելի վաղ արգելափակվել էին «Ազովստալում»։
«Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում արգելափակված «Ազով» ազգայնական ստորաբաժանման զինյալներն ու Ուկրաինայի զինծառայողները շարունակել են գերի հանձնվել։ Անցած մեկ օրվա ընթացքում գերի է հանձնվել 694 զինյալ, այդ թվում` 29 վիրավոր»,- ասել է գեներալը։
Մայիսի 16-ից գերի են հանձնվել 959 զինյալներ, այդ թվում՝ 80 վիրավորներ, որոնցից 51-ը տեղափոխվել են ԴԺՀ-ի տարածքում գտնվող Նովոազովսկի հիվանդանոց։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 84-րդ օրը։