Փողոցները 5-7 րոպեում բացվել են. ՀՀ ոստիկանություն

Ոստիկաններ
Վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիաները ժամը 11։30-ից դադարեցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը (ժամը 11:57-ի դրությամբ)։
«Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիաները ժամը 11։30-ից դադարեցվել են։ Այսօր երեկոյան` ժամը 19։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք տեղի կունենա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։