https://arm.sputniknews.ru/20220517/pvoghvocnery-5-7-rvopeum-bacvel-en-hh-vostikanutjun-42133037.html
Փողոցները 5-7 րոպեում բացվել են. ՀՀ ոստիկանություն
Փողոցները 5-7 րոպեում բացվել են. ՀՀ ոստիկանություն
Sputnik Արմենիա
Վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիաները ժամը 11։30-ից դադարեցվել են։ 17.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-17T12:14+0400
2022-05-17T12:14+0400
2022-05-17T12:15+0400
հայաստան
հհ ոստիկանություն
բողոքի ակցիա
փողոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42132655_0:11:1600:911_1920x0_80_0_0_5c14adcacb5386491bfa0ff1bf22a926.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը (ժամը 11:57-ի դրությամբ)։«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիաները ժամը 11։30-ից դադարեցվել են։ Այսօր երեկոյան` ժամը 19։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք տեղի կունենա։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/11/42132655_149:0:1476:995_1920x0_80_0_0_0badf947bf4a08724eba82d15fc5b554.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, փողոց
հայաստան, հհ ոստիկանություն, բողոքի ակցիա, փողոց
Փողոցները 5-7 րոպեում բացվել են. ՀՀ ոստիկանություն
12:14 17.05.2022 (Թարմացված է: 12:15 17.05.2022) Վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիաները ժամը 11։30-ից դադարեցվել են։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան։ Տեղեկությունը հայտնում է
ոստիկանությունը (ժամը 11:57-ի դրությամբ)։
«Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտնել էր, որ վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիաները ժամը 11։30-ից դադարեցվել են։ Այսօր երեկոյան` ժամը 19։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք տեղի կունենա։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։