Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Պուշկին-Տերյան հատվածը փակած քաղաքացիներին

Sputnik
Ոստիկանները բերման են ենթարկում Պուշկին-Տերյան հատվածը փակած ընդդիմադիրներին։
Բերման ենթարկվող քաղաքացիները վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան»։
«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտնել է, որ առավոտյան 8։00-ից մայրաքաղաքի բոլոր հատվածներում սկսելու են անհնազանդության բողոքի զանգվածային խաղաղ ակցիաները։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։