ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ռուսական «Ուրալվագոնզավոդ» (Նիժնի Տագիլ) պաշտպանական ձեռնարկությունը ՌԴ պաշտպանության նախարարությանը մատակարարել է Т-90М «Прорыв» նորագույն տանկեր։ Տանկերի մատակարարման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ձեռնարկության ղեկավարներն ու աշխատակիցները:
««Ուրալվագոնզավոդը» պետական պաշտպանական պատվերի շրջանակում մատակարարում է ինչպես նոր, այնպես էլ արդիականացված Т-90М «Прорыв» տանկեր։ Ձեռնարկությունում զրահամեքենաների սերիական արտադրության նախապատրաստումն ու մշակումն ամբողջությամբ ավարտված են, որակավորման փորձարկումների արդյունքները դրական են»,- հայտնել է ձեռնարկության մամուլի ծառայությունը:
Т-90М «Прорыв» տանկերը T-90 ընտանիքի առավել կատարելագործված տեսակն են: Կատարելագործման աշխատանքների ընթացքում ամբողջությամբ փոխարինվել է աշտարակը, արդիականացվել են ուժային և տրանսմիսիոն կայանքները:
Իրենց հատկանիշներով Т-90М «Прорыв» տանկերը գերազանցում են T-90-ներին։ Ընդ որում, պահպանվել են նախորդ մոդելի այնպիսի որակներ, ինչպիսիք են բացառիկ հուսալիությունը և տեխնիկական սպասարկման նվազագույն ծավալը։