Ժոզեպ Բորելը ողջունել է ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի մտադրությունը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Եվրոպական պատվիրակության ղեկավարը հույս ունի, որ ԵՄ երկրները նույնքան դրական կվերաբերվեն Շվեդիայի ու Ֆինլանդիայի մտադրությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կողմ է Շվեդիայի ու Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին միանալու մտադրությունը:
«Ես անձամբ վճռականորեն աջակցում եմ Շվեդիային ու Ֆինլանդիային... մենք աջակցում ենք այդ որոշմանը։ Հույս ունեմ, որ ԵՄ երկրները նույնպես կաջակցեն այդ որոշմանը, և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հաղթահարել ՆԱՏՕ-ի մի շարք երկրների անհամաձայնությունը»,- Բրյուսելում միության երկրների արտգործնախարարների նիստից առաջ նշել է Բորելը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Անկարան հետևում է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին ու առայժմ դրական չի վերաբերում դրան: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին նշել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պատրաստ են Թուրքիայի հետ քննարկել Անկարային անհանգստացնող հարցերը:
Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին հայտարարել են երկարամյա չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը ուրախ կլինի տեսնել Ֆինլանդիային ու Շվեդիային իրենց շարքում ու կապահովի նրանց արագ անդամակցության հնարավորությունը: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթն ասել է, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ այդ երկրներն ինքնուրույն որոշումներ կընդունեն առաջիկա «ամիսներին ու շաբաթներին»: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն կողջուներ այդ երկրների անդամակցությունը դաշինքին:
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Ընդ որում, նա շեշտել է, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք չի համարում:
Շվեդիայի պատվիրակությունը շուտով ՆԱՏՕ-ի հայտը քննարկելու համար Անկարա կմեկնի