Ողբերգական դեպք Երևանում. վարորդը ճանապարհին հանկարծամահ է եղել

Փողոցով անցնող ավտոմեքենա
Իրավապահները պարզում են մահացած վարորդի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքում բախվել է մեկ այլ «Opel»-ի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 09։30-ի սահմանում։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և մյուս մեքենայի վարորդի ինքնությունը։
Վրաերթ-ավտովթար Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Opel Astra»-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
Ողբերգական դեպք Արայի լեռան մոտ. ձորից դուրս բերված մարդկանցից մեկը մահացել է