ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիս Հարությունյանը, որը ծագումով Շահումյանի շրջանից է, դարձել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը տեսանյութի և լուսանկարների հետ հրապարակել է Հյուսիսային Արցախ, Շահումյան ֆեյսբուքյան էջը։
Հաղորդվում է, որ Սարգիս Հարությունյանը եզրափակիչում հաղթել է Թուրքիայի մարզիկին։
Մրցումից առաջ, հայտարարելով մարզիկներին, մեկնաբանն ասել է. «Ֆերհաթ Բիկմազը, որը ոչ մի պարտություն չի ունեցել, կմրցի անպարտելի Սարգիս Հարությունյանի դեմ»:
17-ամյա Արման Մրտեյանը ևս դարձել էր Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը։ Մրտեյանը եզրափակիչում հաղթել է Թուրքիան ներկայացնող Օրհան Ույգունին։