ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական ԱԹՍ-ներ ու «Տոչկա-Ու»․ ՌԴ ՊՆ

Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայով խոցվել են ԶՈւ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 32 շրջաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև «Տոչկա-Ու» հրթիռ ու «Սմերչ» համազարկային հրթիռային համալիրի 11 արկ: Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզի Կամենկա, Մալայա Կամիշևախա, Բրաժկովկա ու Խերսոնի մարզի Չեռնոբաևկա շրջաններում որսացել է «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 11 ռեակտիվ արկ:
Գեներալը նշել է, որ հրթիռային զորքերը և հրետանին խոցել են 6 հրամանատարական կետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 123 շրջան։
Կոնաշենկովն ընդգծել է, որ հարվածների հետևանքով ոչնչացվել է մինչև 150 ազգայնական ու շարքից հանվել է 26 միավոր ռազմական տեխնիկա:
Ինքնաթիռները գրոհել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացված 32 տարածք։ Ոչնչացվել են Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգի երկու արձակման կայան և Սումիի շրջանում գտնվող ռադիոտեղորոշիչ կայան։
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 165 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 879 անօդաչու թռչող սարք, 306 հակաօդային պաշտպանության համակարգ, 3098 տանկ, 1525 դաշտային հրետանի և ականանետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 81-րդ օրը։