ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, Թեհրանում մասնակցել է Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԻԻՀ-ում նախարարին դիմավորել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին։
Գնել Սանոսյանը Թեհրանում մասնակցել է Նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին
«Նախարարը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված են նավթի և գազի ոլորտում տարբեր պետական և մասնավոր ընկերություններ, որոնք հաջողությոնների են հասել ոչ միայն Իրանում, այլև նավթ և գազ արդյունահանող աշխարհի տարբեր երկրներում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։
Սանոսյանը նշել է, որ տպավորված է նավթի և գազի արդյունահանման, սպասարկման, սարքավորումների և այլ հարցերում իրանական ընկերությունների հաջողություններով։
Վաղը`մայիսի 16–ին, նախատեսված են մի շարք հանդիպումներ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի, ինչպես նաև նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։