Ողբերգական դեպք Արայի լեռան մոտ. ձորից դուրս բերված մարդկանցից մեկը մահացել է

ՃՏՊ, արխիվային լուսանկար
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել, բախվել ապառաժ քարերին ու հայտնվել ձորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Արագածոտնի մարզում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 1-ն էլ` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ հաղորդագրության` ժամը 17:00-ի սահմանում BMW-X5 մակնիշի ավտոմեքենան Արայի լեռան տարածքին հարակից Ծաղկեվանք տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել, բախվել ապառաժ քարերին ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Կայքի տեղեկություններով` 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից ու տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա, որտեղ պարզվել է, որ նրանցից մեկը մահացած է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Իրավապահները պարզում են տուժածների ինքնությունը։