Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։
Առաջադրվեց միայն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և նա միաձայն ընտրվեց։
Նախագահի առաջին տեղակալը Սմբատ Լպուտյանն է, նախագահի տեղակալը՝ Լևոն Յոլյանը, գործադիր տնօրենը՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղարը՝ Մարիա Գևորգյանը։
ՀՀ երրորդ նախագահը ֆեդերացիան գլխավորում է 2004 թվականից։
Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպվել էր Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը։