ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի 14 – Sputnik. Մոսկվայում մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Ռենատ Իբրահիմովը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել նրա դուստրը։
«Հայրս մահացել է։ Ծանր վիճակում եմ», - ասել է նա։
Արտիստը 75 տարեկան էր։
Ռենատ Իբրահիմովն էստրադային երգիչ էր (բարիտոն), դերասան, կոմպոզիտոր, պրոդյուսեր, կինոռեժիսոր, Ռենատ Իբրահիմովի անվան երգի թատրոնի գեղարվեստական ղեկավարը։