ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Բուխարեստում անցկացվող Superbet Chess Classic Grand Chess Tour-ի մրցաշարում գրավեց երրորդ տեղը:
Վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ և վաստակեց 5,5 միավոր: Նույն արդյունքը գրանցեցին նաև ամերիկացի Ուեսլի Սոն և ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
Հաղթողը որոշվեց թայ-բրեյքում՝ երեք գրոսմայստերների մասնակցությամբ։ Արագ շախմատի կանոններով անցկացված մրցության արդյունքներով հաղթեց Վաշիե-Լագրավը։
Բացի Լևոն Արոնյանից, մրցաշարին մասնակցում էին ևս 9 գրոսմայստերներ` Ալիռեզա Ֆիրուզջան (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Լենիեր Դոմինգեսը (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե - Լագրավը (Ֆրանսիա) և Բոգդան-Դանիել Դյակը (Ռումինիա):
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 հազար դոլար, հաղթողը կստանա 100 հազար դոլար:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից Լևոն Արոնյանը ներկայացնում է ԱՄՆ-ն։