Ինքնատիպ սարկազմ է իրավակարգի նկատմամբ․ The Guardian-ը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին

Բրիտանացի հեղինակավոր կինոքննադատ, The Guardian-ի սյունակագիր Փիթեր Բրեդշոուն գրել է 1969 թվականին նկարահանված հայտնի ֆիլմի գրախոսականը։ Ֆիլմը ցուցադրվում է Լոնդոնի Cine Lumiere կինոթատրոնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հեռավոր սարերի լանջերին, 60-ականների «քաղաքակրթությունից» հեռու, հովիվներն իշխանության ու պետության մասին պատմող այդ գեղարվեստական գործում իրավապահներին կատաղության են հասցնում։
Այս տողերով է գրող, սցենարիստ և առաջատար կինեմատոգրաֆիական մեկնաբան Փիթեր Բրեդշոուն The Guardian թերթի հերթական համարում սկսում իր գրախոսությունը հայկական հայտնի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին։ Ֆիլմը նկարահանել է Հենրիկ Մալյանը` Հրանտ Մաթևոսյանի պատմվածքի հիման վրա:
Կադր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից
Նշենք, որ «Դասականներ» սթրիմինգային ծառայությունը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը հեռարձակել է հայկական կինոյին նվիրված օրերի շրջանակում: Իսկ մայիսի 10-ից ֆիլմը սկսել են ցուցադրել Լոնդոնի ֆրանսիական մշակույթի ինստիտուտին կից Cine Lumiere կինոթատրոնում։
Կադր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի գրախոսական. հայկական աբսուրդի երգիծանքը հեգնում է Խորհրդային Միությունը» խորագրով հոդվածում Բրեդշոուն հատուկ գեղարվեստական երանգներով է փոխանցում ֆիլմի սյուժեն:
Կադր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից
«Այս ֆիլմում կա խորամանկ սրամտություն և փիլիսոփայական հումոր, որը յուրահատուկ սարկազմ է իրավակարգի ուժերի նկատմամբ»,- գրում է կինոքննադատը:
Կադր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը «Երևան» ամսագրի վարկածով բոլոր ժամանակների հայկական լավագույն ֆիլմ է ճանաչվել: Այն նաև հատուկ հիշատակման է արժանացել Սան Ռեմոյում 1976-ին: