ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ուղեկցությամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ցեղասպանության թանգարան–ինստիտուտը։
Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում
© Photo : Armenian Genocide Museum & Institute
Նա ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ
© Photo : Armenian Genocide Museum & Institute
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Կուդրինն արծաթափայլ եղևնի է տնկել Հիշողության պուրակում։
Կուդրինն արծաթափայլ եղևնի է տնկել Հիշողության պուրակում։
© Photo : Armenian Genocide Museum & Institute