Շրջափակման մեջ գտնվող կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատողների մի մասը դուրս եկավ շենքից

Այժմ հրմշտոց է ոստիկանների և շենքը շրջափակած քաղաքացիների միջև։
Sputnik
ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքից աշխատողների մի մասը դուրս եկավ շենքից։
Հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները շրջափակել էին շենքը։
Ոստիկանության աշխատողները հրեցին ակցիայի մասնակիցներին և միջանցք բացեցին, որպեսզի շենքում աշխատողները դուրս գան։ Ակցիայի անդամները նշեցին, որ կանանց ճանապարհ կտան։
Այժմ հրմշտոց է ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Հրմշտոց` ոստիկանների և շենքը շրջափակած քաղաքացիների միջև
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։