«Ցավոք, վերջին 5-6 տարվա ընթացքում և դրանից առաջ էլ խնդիրը կա։ Անկման միտումներն էլ մինչ օրս շարունակվում են։ 2000-ականների կեսերին ցորենի ցանքատարածությունները հասնում էին մինչև 127-129 հազար հեկտարի, այժմ ցանքատարածքները շուրջ 2.5 անգամ կրճատվել են։ Այսօր դրանք 57-58 հազար հա են։ 2021 թվականին կատարված ցանքի վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկություններ չկան, լավատեսական կարծիքներ ունենալու հիմքեր` ևս։ Առավելագույնը կարող է նախորդ տարվա մակարդակը պահպանվել, սակայն կարծում եմ, որ ավելի ցածր կլինի»,- նշեց Պետրոսյանը։
«Հանրապետության մնացած տարածաշրջաններում, որտեղ ուշ հասնող կարտոֆիլի տունկ է կատարվում այս օրերին, կարելի է ասել, որ տեմպը գոհացուցիչ է։ Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ որոշ չափով ավելի մեծ տարածքներ կդրվեն բարձրադիր գոտում։ Կարելի է կանխատեսել, որ շուկայում կարտոֆիլի պակաս չի լինի, և մենք կունենանք անհրաժեշտ քանակությամբ բերք, որը կապահովի ոչ միայն մեր ներքին սպառման պահանջները, այլև կկարողանանք արտահանել»,- շեշտեց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։