ՀՀ-ի և Չեռնոգորիայի արտգործնախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Պոդգորիցայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ 13 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել են ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, Չեռնոգորիաինը՝ երկկողմ հարաբերությունների, տնտեսական և մշակութային դիվանագիտության գլխավոր տնօրենության գլխավոր տնօրեն Չեդոմիր Ֆուշտիչը։ ՀՀ պատվիրակության կազմում է եղել նաև Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա)։
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման որևէ պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները, տնտեսական կապերի աշխուժացմանը, առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական քայլերը։

Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ՆԱՏՕ-ի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Վլադիմիր Վուչինիչի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Նույն օրը ՀՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Չեռնոգորիայի նախագահի խորհրդական Թամարա Բրայովիչի հետ։ Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակով քաղաքական երկխոսության հաստատման կարևորությանը, ինչպես նաև երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակին։